Ինդոնեզիայում կորոնավիրուսով ախտահարվածներին կտեղավորեն անմարդաբնակ կղզում

Anmardabnak kghzi

Ինդոնեզիայի իշխանությունները մտադիր են հիվանդանոց եւ կարանտինային կենտրոն տեղավորել անմարդաբնակ կղզիներից մեկում կորոնավիրուսով ախտահարվածների համար: Մարտի 5-ին այդ մասին հայտնել Է The Jakarta Post թերթը:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ օրերս զինված ուժերի գլխավոր հրամանատար ավիացիայի մարշալ Հաջի Թչահջանթոն այցելել Է Ռիաուի արշիպելագի նահանգի կազմի մեջ մտնող մի քանի կղզիներ եւ ի վերջո ընտրել Գալանգ կղզին: Նրա խոսքով՝ այնտեղ պահպանվել են բարաքները, որոնցում 1976-ից մինչեւ 1996 թվականը տեղավորվել են Վիետնամից եկած փախստականները: Բացի դրանից, այնտեղ անցկացվել Է Էլեկտրականություն, կան խմելու ջրի հորատանցքեր: Միեւնույն ժամանակ Գալանգը 50 կիլոմետր Է հեռու միջազգային օդանավակայանից, որը գտնվում Է հարեւան Բաթամ կղզում:

Ինչպես նշել Է զինված ուժերի գլխավոր հրամանատարը, «մեկ ամսվա ընթացքում այնտեղ կարող Է ինֆեկցիոն հիվանդանոց բացվել հազար մարդու համար»:

Հարավարեւելյան Ասիայի խոշորագույն երկրի իշխանությունները մարտի 2-ին հիվանդության երկու դեպք են հաստատել երկրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

 

armenpress.am

Ձեզ կեհաքրքրի...