Ադրբեջանից բռնագաղթած 20 ընտանիքի Սուրեն Պապիկյանը բնակարանի գնման վկայագիր հանձնեց

tan txter

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Ադրբեջանից բռնագաղթած 20 ընտանիքի բնակարանի գնման վկայագիր հանձնեց:

Վկայագրերը հանձնելուց առաջ նախարարը հայտարարեց, որ շատ հուզմունքով է հանձնելու դրանք: «Այստեղ հավաքաված մարդիկ շուրջ 30 տարի Ադրբեջանից բռնագաղթած եւ անօթեւան մնացած ՀՀ քաղաքացիներ են, եւ հիմա մեր կառավարությունը միջոցներ է գտել նրանց մի մասի կարեւոր կենսական խնդիրը լուծելու համար: Ես շատ լավ եմ հասկանում, թե ձեզ համար ինչ կարեւոր է սեփական բնակարան ունենալը եւ հիմա մեծ հուզմունքով ձեզ եմ հանձնելու ձեր վկայագրերը»,- ասաց Պապիկյանը:

Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 20 ընտանիքների հանձնում ենք բնակարանի գնման վկայագրեր

Опубликовано Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan Среда, 4 марта 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...