Հոսպիտալացվել է Վրաստանի ևս 2 քաղաքացի.
Վրաստանի ևս 2 քաղաքացի է տեղափոխել Թբիլիսիի Վարակաբանական հիվանդանոց՝ վրաց-ադրբեջանական սահմանի Կարմիր կամրջի մաքսակետից: Ինչպես հայտնում է «Առաջին ալիքը»-ը, հիվանդանցում ստուգման ժամանակ երկուսն էլ ջերմել են: Ներկայում տղամարդիկ գտնվում են բժշկական հսկողության ներքո, նրանք կանցնեն կորոնավիրուսային թեստ: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կորոնավիրուսը հասել է Վրաստան, գրանցվել է առաջին դեպքը։ Ավելի ուշ Վրաստանը փակել է սահմանը Ադրբեջանի հետ։