ԼՀԿ-ն դատի է տվել Լեւոն Զուրաբյան.

LHK-n dati e tvel Zohrabyanin

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եւ կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը դատի են տվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Որպես պահանջ՝ նշված է՝ «պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանություն»: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին: Հայցադիմումը դեռ վարույթ չի ընդունվել:

Դավիթ Խաժակյանը, ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու են դատի տվել Զուրաբյանին, ասաց. «Զուրաբյանը մոտ 1 ամիս առաջ հարցազրույց էր տվել «Առաջին լրատվական»-ին եւ խոսելով ԼՀԿ-ի մասին՝ ասել, թե կուսակցության հիմնադիրներն այլ մարդիկ են, եւ ԼՀԿ-ն օլիգարխի՝ Միքայել Մինասյանի պրոյեկտն է: Ես, որպես կուսակցության հիմնադիր-անդամ, գտնում եմ, որ սա զրպարտություն եւ վիրավորական արտահայտություն է»: Նա նշեց, որ Զուրաբյանից պահանջում են միայն հերքել այդ հայտարարությունը:

«Ջանը սաղ լինի»,- ՀԺ-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Զուրաբյանը՝ տեղեկանալով իր դեմ ներկայացված հայցի մասին:

Ձեզ կեհաքրքրի...