Կորոնավիրուսի հետևանքով նվազել է ջերմոցային գազերի՝ CO2-ի արտանետման ծավալները ավելի քան 30%֊ով.
Չինաստանը շուրջ մեկ քառորդով նվազեցրել է ածխածնի երկօքսիդի (ածխաթթու գազ) արտանետումները, քանի դեռ պայքարում է կորոնավիրուսի դեմ: Ըստ գիտնականների, պատճառը արդյունաբերական արտադրության դանդաղեցումն է և էներգիայի սպառման անկումը:
Կորոնավիրուսի համաճարակը, որը տարեսկզբից դարձել է համաշխարհային գլխավոր իրադարձությունը, հանգեցրել է ավելի քան երկու հազար մարդու մահվան և պատճառել է հսկայական տնտեսական վնասներ։ Այնուամենայնիվ, համաճարակի բռնկումը, էկոլոգիական տեսանկյունից, մոլորակի համար անսպասելի և զարմանալիորեն դրական հետևանքներ ունեցավ:
ittrend.am