Թուրքիան փակել է Նախիջևանի հետ սահմանը.

Turqian pakel e sahmany

Թուրքիան Իրանում տարածված կորոնավիրուսի դեմ պաշտպանական գործողությունների շրջանակում փակել է այդ երկրի հետ իր բոլոր անցակետերը, այդ թվում՝ Իգդիր նահանգի սահմանը։ Փակվել է նաև Իգդիր նահանգի Արալըք շրջանում Թուրքիայի ու Նախիջևանի սահմանի Դիլուջու անցակետը։

Սահմանակետերի փակման մասին փետրվարի 23-ին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նշենք, որ ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» գործակալությունը հայտնում է, որ Իրանը ևս փակել է Նախիջևանի հետ սահմանը։ Եթե տեղեկությունը ճիշտ է, ապա այժմ Նախիևջանն իր ցամաքային հարևանների հետ որևէ բաց սահման չունի։

Նշենք, որ կորոնավիրուսի դեմ ձեռնարկված գործողությունների շրջանակում այսօր երկու շաբաթ ժամկետով դադարեցվել է ցամաքային հաղորդակցությունը Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև, իսկ օդային հաղորդակցության նկատմամբ կիրառվել են ոչ ամբողջական սահմանափակումներ։

 

 

razm.info

Ձեզ կեհաքրքրի...