Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է հարուցվել.

Sparnaliqner

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեին սպառնալիքներ հնչեցելու փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու վտանգ է եղել։ Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին խորհրդարանում հրավիրված ասուլիսին Էդմոն Մարուքյանը հայտարարել էր իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մասին։

 

Ձեզ կեհաքրքրի...