Տավուշում թշնամու կրակից ՀՀ ԶՈւ–ն վիրավոր ունի. ՊՆ խոսնակ

HH ZU-um viravor

Երեկ՝ փետրվարի 23–ին, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական զինուժի պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է:

Այս մասին ֆեյսբուքում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ադրբեջանի Պետական Սահմանապահ ծառայությունը իր հերթին հայտարարել է՝ իբրև փետրվարի 24–ի առավոտյան Կոթի գյուղի ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներից մեկը Ղազախի Գուշչու Այրըմ գյուղի ուղղությամբ դիվերսիայի փորձ է արել, որը իրենք կանխել են։ Ըստ ՊՍԾ–ի՝ 1 սպա վիրավորվել է, իսկ ՊՍԾ շարքային Վալիև ԻբուահԻմ Ալամշաբ օղլուն (Vəliyev İbrahim Ələmşah oğlu)՝ մահացել: ՊՍԾ հայտարարության վերաբերյալ Ռազմինֆոյի հարցին ի պատասխան Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ այն ներքին սպառման հեքիաթ է։

Ձեզ կեհաքրքրի...