ՀԴՄ կեղծ կտրոնները հանձնելով «Հայփոստ»-ի մի շարք բաժանմունքներ՝ խաբեությամբ հափշտակել են
ՀԴՄ կեղծ կտրոնները հանձնելով «Հայփոստ»-ի մի շարք բաժանմունքներ՝ խաբեությամբ հափշտակել են 166.775.568 դրամ բոնուսային գումարներ. «Հանցանքի հետքով»
խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2010թ. հուլիսից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Երևանի 34-ամյա բնակիչը՝ նույն քաղաքի մեկ այլ բնակչի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ, կազմակերպված խմբով պետական բյուջեից խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի` 166.775.568 դրամ գումար, ինչպես նաև փոստային բաժանմունքների աշխատակիցներին տվել են 3.525.000 դրամ առևտրային կաշառք:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ խարդախության եղանակով չշահած ՀԴՄ կտրոնների դիմաց պետական բյուջեից վճարվող առանձնապես խոշոր չափերի բոնուսային գումարների հափշտակություն կատարելու նպատակով Երևանի նշված բնակիչները, կազմակերպված խմբի քննությամբ չպարզված անդամի կողմից ստանալով վերջինիս կողմից պատրաստված՝ ՀՀ տարածքում գրանցված տարբեր կազմակերպությունների անվամբ ելքագրված և վերջիններիս ֆիսկալային հաշվետվություններին չհամապատասխանող հսկիչ-դրամարկղային մեքենաների կեղծ կտրոններ, այլ քաղաքացիների անձնագրերի պատճեններով ՀԴՄ կեղծ կտրոնները խաբեությամբ հանձնել են «Հայփոստ» ՓԲ ընկերության Երևան քաղաքի մի շարք փոստային բաժանմունքներում և խարդախության եղանակով պետական բյուջեից հափշտակել նշված կտրոնների դիմաց հաշվարկված առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր` 166.775.568 դրամ բոնուսային գումարներ: