Երևանի մանկապարտեզներ հաճախող երեխաների բացակայություններն այս շրջանում կհամարվեն հարգելի

hargeli bacaka

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը դիմել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ հիվանդության համար տրվող հարգելի բացակաների սահմանափակումը նախադպրոցական ուսումնական հաստատություններում վերանայելու առաջարկով, քանի որ բացակայությունների պատճառով երեխաները դուրս են մնում մանկապարտեզից։ Ջավախյանի առաջարկը մերժվել է։

Ավագանու անդամը, հայտնելով այս մասին, հավելում է, որ սյդուամենայնիվ, պատասխանի մեջ հստակ նշվում է, որ «նախադպրոցական ուսումնական հաստատությունների պատասխանատուներին հանձնարարվել է մանկապարտեզներ հաճախող երեխաների բացակայություններն այս շրջանում համարել հարգելի՝ հաշվի առնելով սեզոնային հիվանդությունների հանգամանքը»։

«Եվ անկախ ամեն ինչից, միշտ հիշեք, որ ՀՀ սահմանադրությամբ և օրենսդրությամբ է ամրագրված, որ յուրաքանչյուր երեխա ունի կրթության իրավունք։ Եթե որևէ երեխայի հարգելի բացակաների հետևանքով դուրս կթողնեն մանկապարտեզից, դիմեք համայնքի քաղաքապետարան, մարզերի դեպքում՝ նաև մարզպետարան, ԿԳՄՍ նախարարություն»,-եզրփակել է ավագանու անդամը՝ կցելով փաստաթղթեր։

Ձեզ կեհաքրքրի...