Որքա՞ն են վաստակում ռուս տիեզերագնացները

Rus tiezeragnacnery

Որքա՞ն են վաստակում ռուս տիեզերագնացները

Տիեզերագնացի աշխատանքը բավականին բարդ է : Այն չի սահմանափակվում միայն դեպի տիեզերք թռիչքներով, նրանք մշտական աշխատանքի մեջ են նաև Երկրի վրա:

Աստղագնացները երկրի վրա աշխատում են գիտական հաստատություններում, մասնակցում են տիեզերանավերի փորձարկումներին և պարտավոր են միշտ ունենալ բարձր ֆիզիկական պատրաստություն:

Օրինակ՝ Роскосмос-ի տիեզերագնացները տիեզերքում և երկրում գտնվելիս տարբեր չափի աշխատավարձեր են ստանում:

Ըստ 2018 թվականի տվյալների՝ Երկրի վրա գտնվելիս ռուս տիեզերագնացները վաստակում են ամսական մոտ 73.000 ռուբլի (530.000 դրամ), ինչին գումարվում է աշխատավարձի 150-200 %-ի չափով պարգևավճար: Այսինքն, ընդհանուր առմամբ, Երկրի վրա գտնվելիս նրանք ամսական վաստակում են մինչև 250.000 ռուբլի (1.800.000 դրամ) գումար:

Տիեզերքում գտնվելիս նրանք ստանում են ամսական մոտ 1.750.000 ռուբլի (13.000.000 դրամ), ինչը ՌԴ նախագահի աշխատավարձից մոտ 8 անգամ ավել է:

Ձեզ կեհաքրքրի...