Մահացության վերջին դեպքերը բանակում հայ հասարակությանը պարտավորեցնում են. Շիրինյան

Banakum mahacutyunneri depqer

Մահացության վերջին դեպքերը բանակում հայ հասարակությանը պարտավորեցնում են լուսարձակի տակ պահել բանակի վերակառուցման ողջ համալիրը.
Բանակի համար առաջին խնդիր դիտելով քրեական ՀԱԿԱմշակույթի արմատախիլ անելու գործընթացը, ազգային անվտանգության առաջնահերթություն դիտել հրամկազմի/բարձրագույն,միջին,ցածր/ մաքրազերծումը.մանվելիզմից,որկրամոլներից և բանակի հաշվին գերհարստացածներից /ունեցվածքի կոնֆիսկացիա` հօգուտ բանակի վեազինման ստեղծվելիք ֆոնդի /.նույն քրեական հակամշակույթ կրողներից:
Հայ քաղաքացին պետք է հիշի,ո Կարսը հանձնողների մեջ էին նաև անասնագող հայ գեներաներ:
Բանակը պետք է “վերազինվի” լավագույն զինվորական կրթությամբ զինվորական կադրերով ու ինտելեկտուալ կարողություններով օժտված սպաներով,որոնց պակասը հայ հասարակությունը , ենթադրում ենք,չունի:
Վերջինը. Գողապետության ավանդույթները կյանքի նորմ դարձրածները պիտի հասկանան,որ վատահամբավ զինվորական ցեցից ազատվելը արժանի պատիժ չէ.դա կարող է դիտվել նաև խրախուսանք:Նման կադրերին հովանավորելը հանցակցություն:
Հայաստանը Արարչագործության կանչով և ժողովրդի հեղափոխական կամքով գնում է իր վերականգնմանն ու վերակազմությանը ընդառաջ,որի ճանապարհի ամեն մի կոճղ պետք դեն շպրտվի:
Լ.Շ.

Մահացության վերջին դեպքերը բանակում հայ հասարակությանը պարտավորեցնում են լուսարձակի տակ պահել բանակի վերակառուցման ողջ…

Опубликовано Լևոն Շիրինյան Четверг, 20 февраля 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...