Ավտոմեքենան շրջվել է. տուժածներ չկան

 

avtomeqenan shrjvel e

Փետրվարի 20-ին, ժամը 21։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում` «Ran Oil» բենզալցակայանում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել է. տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) շրջվել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տեղափոխել քարշակին:

Ձեզ կեհաքրքրի...