Հնդկաստանի օդանավակայանում ինքնաթիռը թռիչքից առաջ այրվել է

hrdeh e brnkvel

Հնդկաստանի արևմտյան օդանավակայանում թռիչքից առաջ GoAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի շարժիչն այրվել է: Այս մասին ասվում է հնդկական ավիափոխադրողի հայտարարության մեջ, ըստ Independent- ի:

«Շարժիչի հատվածում օտար մարմնի առկայությունը հրդեհի պատճառ է դարձել: Հրդեհն արդեն մարվել է: Բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները տարհանվել են անվտանգ տարածք»,- նշել են ընկերությունից:

Ձեզ կեհաքրքրի...