Հեռուստացույցը միացնում ենք մեզ հայհոյում են, անջատում ենք՝ հայհոյում են, այսպես չի լինի. ՍԴ դատավոր

SD datavor

Վերջին 6 ամիսների ընթացքում մեր մասին ինչ ասես գրում են, օրենքն էլ մեզ արգելում է պատասխան տալ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը։

«Մեզ կարելի է մեղադրել, որ մեր արած գործը ժողովրդին լավ ցույց չենք տվել։ Եթե մեր բոլոր գործերը բանավոր անեինք, ամեն անգամ ինձ չխոշտանգեիք։ Մեկ-մեկ ամաչում եմ որոշ լրատվամիջոցների՝ փրկել ենք սնանկացումից… որոշման նախագծի վրա ես էլ եմ աշխատել։ Բայց ոչ ոք չի ասում, որ դա արել է ՍԴ-ն։ Սեփականության իրավունքի հետ կապված Հյուսիսային պողոտայի, որոշ մարդիկ մինչեւ հիմա Հյուսիսային պողոտայի հաղթանակների հաշվին ապրում են։ Մի անգամ չասեցին, որ Եվրոդատարանում հաղթել են, որովհետեւ ՍԴ-ն այդպիսի որոշում է կայացրել։ Վերջին 6 ամիսների ընթացքում մեր մասին ինչ ասես գրում են, օրենքն էլ մեզ արգելում է պատասխան տալ»,- ասաց ՍԴ դատավորը։

Ֆելիքս Թոխյանի խոսքով՝ իրենց համար ծանր է՝ ՍԴ դատավորների հասցեին հայոհանքներ լսելը. «Մենք էլ ընտանիք ունենք, շատ ծանր է այս վիճակը։ Հեռուստացույցը միացնում ենք մեզ հայհոյում են, անջատում ենք՝ հայհոյում են, այսպես չի լինի։ Պետք է հարգել պետական ինստիտուտը»։

 

 

 

news.am

Ձեզ կեհաքրքրի...