Երևանի Դուրյան թաղամասում և Ռուբինյանց փողոցում քաղաքացիների դիեր են հայտնաբերվել
Փետրվարի 18-ին, ժամը 13:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դուրյան թաղամասի թիվ 45 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի անկողնում հայտնաբերել Սուսաննա Ս.-ի (ծնված 1953 թ.) դին:
***
Ժամը 13:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Լիդա Մ.-ի (ծնված 1936 թ.) դին: