Չինաստանում սկսել են թողարկել կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը
Չինական Չժեցյան նահանգում սկսել են թողարկել կորոնավիրուսի դեմ առաջին հնարավոր դեղամիջոցը: Խոսքը գնում է մի դեղամիջոցի մասին, որը նախկինում հայտնի էր որպես Favipiravir կամ Avigan: «Սա երկրում առաջին դեղամիջոցն է, որը կորոնավիրուսի բռնկման ընթացքում պաշտոնապես հավանության է արժանացել, որպեսզի ընդգրկվի այն դեղամիջոցների ցանկում, որոնք կարող են արդյունավետ լինել բուժման ժամանակ», նշված է քաղաքի ղեկավարության հայտարարության մեջ: Մասնագետների կարծիքով, դեղամիջոցը կարող է կարևոր դեր խաղալ հիվանդության բուժման և կանխարգելման փուլում: Նշենք, որ վերջին տվյալներով աշխարհում կորոնավիրուսից վարակվել է մոտ 70 հազ. մարդ: Վարակի զոհ է դարձել 1770 մարդ: