Ձեզ երբևէ հետաքրքրե՞լ է, թե տիեզերագնացներն անկշռելիության պայմաններում ինչպես են լողանում.

Inchpes en glukhy lvanum tiezerqum

Նախքան ՄՏԿ-ն գոյություն ունեցած տիեզերական կայաններում աստղագնացների համար գոյություն ունեին լոգանքի համար նախատեսված հատուկ հերմետիկ խցիկներ: Լոգանքի համար անհրաժեշտ էր կրել լողի ակնոցն ու ջրի տակ շնչելու համար նախատեսված ձողը: Խցիկի մեջ մտնելուց հետո, տիեզերագնացի վերևից բաց էր թողնվում ջրային զանգվածը, որը դեպի ներքև էր քաշվում հատուկ սարքավորման միջոցով: ՄՏԿ-ի ստեղծումից հետո լոգանքի այս մեթոդը սկսեց այլևս չկիրառվել:

Ներկայում կարելի է ասել, որ ՄՏԿ-ի տիեզերագնացները լոգանք, որպես այդպիսին, չեն ընդունում: Հիգիենայի կանոնները պահպանելու համար նրանք օգտագործում են ռուսական արտադրության «Комфорт» հիգիենայի տուփերը, որոնցում առկա են շամպուններ, սրբիչներ, գելեր և բազմաթիվ այլ անհրաժեշտ պարագաներ:

Մարմինը լվանալու համար գոյություն ունի հատուկ գել: Տիեզերագնացներն այն քսում են իրենց մարմնին, այնուհետև սրբիչով մաքրում:

Գլուխը լվանալու համար աստղագնացներն իրենց մազերին քսում են մի փոքր ջուր, հետո հատուկ շամպուն և խոնավ սրբիչով մաքրում այն։ Այդ ամենը պետք է անել զգուշությամբ, քանի որ պոկված յուրաքանչյուր մազ կարող է վտանգ ներկայացնել ինչպես տիեզերագնացների, այնպես էլ սարքավորումների համար:

Այս քայլերից հետո, խոնավ սրբիչները կախվում են օդափոխիչ համակարգի մոտ: Այն կլանում է դրանց խոնավությունը և դնում շրջապտույտի մեջ:

Տեսանյութում NASA-ի տիեզերագնաց Կարեն Նայբերգը ցուցադրում է, թե ինչպես են լվանում գլուխը տիեզերքում։

Հ․Գ․ Թեպետ տեսանյութը անգլերեն լեզվով է, սակայն Նայբերգի գործողությունների հաջորդականությունը հասկանալի է։

Տիեզերական լոգանք

Ձեզ երբևէ հետաքրքրե՞լ է, թե տիեզերագնացներն անկշռելիության պայմաններում ինչպես են լողանում ))Նախքան ՄՏԿ-ն գոյություն ունեցած տիեզերական կայաններում աստղագնացների համար գոյություն ունեին լոգանքի համար նախատեսված հատուկ հերմետիկ խցիկներ: Լոգանքի համար անհրաժեշտ էր կրել լողի ակնոցն ու ջրի տակ շնչելու համար նախատեսված ձողը: Խցիկի մեջ մտնելուց հետո, տիեզերագնացի վերևից բաց էր թողնվում ջրային զանգվածը, որը դեպի ներքև էր քաշվում հատուկ սարքավորման միջոցով: ՄՏԿ-ի ստեղծումից հետո լոգանքի այս մեթոդը սկսեց այլևս չկիրառվել: Ներկայում կարելի է ասել, որ ՄՏԿ-ի տիեզերագնացները լոգանք, որպես այդպիսին, չեն ընդունում: Հիգիենայի կանոնները պահպանելու համար նրանք օգտագործում են ռուսական արտադրության «Комфорт» հիգիենայի տուփերը, որոնցում առկա են շամպուններ, սրբիչներ, գելեր և բազմաթիվ այլ անհրաժեշտ պարագաներ:Մարմինը լվանալու համար գոյություն ունի հատուկ գել: Տիեզերագնացներն այն քսում են իրենց մարմնին, այնուհետև սրբիչով մաքրում: Գլուխը լվանալու համար աստղագնացներն իրենց մազերին քսում են մի փոքր ջուր, հետո հատուկ շամպուն և խոնավ սրբիչով մաքրում այն։ Այդ ամենը պետք է անել զգուշությամբ, քանի որ պոկված յուրաքանչյուր մազ կարող է վտանգ ներկայացնել ինչպես տիեզերագնացների, այնպես էլ սարքավորումների համար: Այս քայլերից հետո, խոնավ սրբիչները կախվում են օդափոխիչ համակարգի մոտ: Այն կլանում է դրանց խոնավությունը և դնում շրջապտույտի մեջ:Տեսանյութում NASA-ի տիեզերագնաց Կարեն Նայբերգը ցուցադրում է, թե ինչպես են լվանում գլուխը տիեզերքում։Հ․Գ․ Թեպետ տեսանյութը անգլերեն լեզվով է, սակայն Նայբերգի գործողությունների հաջորդականությունը հասկանալի է։#Տիեզերք #The_Space #ՄՏկ #Տիեզերական_լոգանք

Опубликовано Տիեզերք/Space Воскресенье, 16 февраля 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...