ԵԹԵ ԲՈԼՈՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԼԻՆԵԻՆ ՌՈՄԱՆՈՍԻ ՆՄԱՆ, ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԿԼԻՆԵՐ ԱԿՆՀԱՅՏ

Hanraqvei ardyunqnery

Կյանքում բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել հանդիպել տարբեր մարզպետների հետ, դեռևս 90 ական թվականներից սկսած, երբ այդ ինստիտուտը ներմուծվեց ՀՀ կառավարման կարգ:
Անկեղծ լինելու համար նշեմ, բոլորն էլ ինձ նորմալ են ընդունել, կոնֆլիկտներ և խնդիրներ չեմ ունեցել:
Իմ տեսած բոլոր մարզպետները կարծես երկվորյակներ լինեին, պարտադիր թանկարժեք կոստյումներով, իրենց << արիական>> ծագումը ընդգծելու անթաքույց մոլուցքով տարված, դռների դիմաց պարտադիր մի քանի օգնական, իր ամբողջ կարևորությունը ընդգծող քարտուղարուհի, որոնք իրար հետ խոսում էին պարտադիր շշուկով, դրանով էլ ընդգծելով այցելուների մոտ իրենց շեֆի ողջ խստությունը և կարևորությունը:
Բոլոր մարզպետները ունեին ևս մեկ ընդհանրություն, նրանք, նրանց ձեռքսեղմունը, ժպիտը, հարգալից խոսքը կեղծ էր:
Օրերս կենցաղային մի խնդրով այցելել էի Կոտայքի մարզպետարան:
Գործս վերջացնելուց հետո մարզպետարանի դիմաց տեսա հավաքված մարդկանց: Բարևեցի որ անցնեմ, մի քանիսը ինձ ճանաչեցին և սկսվեց ջերմ զրույց: Հետաքրքրվեցի հավաքի նպատակի և խնդրի մասին:
Պարզվեց հավաքը հավաք չէր, այլ ուղղակի ամեն մեկը իր խնդրով եկել էր մարզպետի մոտ:
Հետաքրքրվեցի թե արդյոք վաղուց են սպասում, ժպտալով պատասխանեցին, որ քարտուղարուհին զանգահարել է մարզպետին և վերջինս իրենց հետ հանդիպելու համար վերադառնում է:
Անկեղծ ասած չհավատացի և որոշեցի ստուգել:
Բարձրացա չորրորդ հարկ և մտա ընդունարան:
Աչքին սովոր օգնականները չկային: Նստած էր ժպտերես քարտուղարուհին:
Հետաքրքրվեցի թե արդյոք կարող եմ հանդիպել մարզպետի հետ, պատասխանեց որ այլ քաղաքացիներ նույնպես եկել են, ինքը զանգահարել է մարզպետին և նա վերադառնում է:
Հարցրեցի թե որտեղ կարող եմ սպասել, պատասխանեց որ ընդունարանում, քանի որ դուրսը ցուրտ է:
Քանի որ հետաքրքրությունս հաճելիորեն բավարարված էր որոշեցի հեռացանալ երբ ընդունարան մտավ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Եթե համացանցում նրա նկարը տեսած չլինեի, չէի էլ պատկերացնի որ նա է մարզպետը, բոլորովին նման չէր նախկինում տեսածս մարզպետներին:
Նախ առաջինը չկային մարզպետի դիմացից վազող և դռները առջևը բացող օգնականները:
Չկար թանկարժեք կոստյումը կամ վերարկուն, իսկ ամենակարևորը չկար իր << արիական>> ծագումը ընդգծող քայլվածքը և հայացքը:
Մարզպետի հետևից, իրար հետ զրուցելով ներս մտան ներքևում նրան սպասող մարզի բնակիչները:
Ինձ տեսնելով Մարզպետը կանգնեց և հարցրեց թե ՞ արդյոք իրեն եմ սպասում, ժպտալով պատասխանեցի որ ոչ:
Հայացքից հասկացա որ ցանկանում է տալ երկրորդ հարցը և կանխեցի այն, պատասխանելով, որ արդեն ստացա ինձ հուզող հարցերի պատասխանները:
Ժպտաց և մտավ իր առանձնասենյակ և սկսեց քաղաքացիների ընդունելությունը:
Քարտուղարուհուն հարցրեցի, թե արդյո՞ք միշտ է այսպես, պատասխանեց որ մարզպետը բոլոր քաղաքացիներին ընդունում և լսում է անձամբ:
Հեռանալուց մտածում էի:
Որ եթե բոլոր պաշտոնյաները լինեին Ռոմանոս Պետրոսյանի նման, կառավարման համակարգը հեղափոխությանը չէր ընդիմանա, հանրաքվեի արդյունքներն էլ կլինեին ակնհայտ:

Արտակ Գալստյան

Ձեզ կեհաքրքրի...