Դատարանում ինքնասպան է եղել.

Inqnaspanutyun dati jamanak

ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայության վարչության նախկին պետն ինքնասպան է եղել Մոսկվայի Չերտանովսկի դատարանի դահլիճում: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Նշվում է, որ դեպքի հանգամանքները պարզվում են:

РБК-ի տվյալներով՝ ԴՔԾ-ի նախկին ղեկավար Վիկտոր Սվիրիդովը մեղադրվում էր վարչության նախկին փոխտնօրեն Ալեքսանդր Սապոժնիկովից տաս միլիոն ռուբլի շորթելու մեջ:

Դատարանի որոշմամբ՝ նա ստորագրությամբ ազատ էր արձակվել, դատաքննությունը շարունակվում էր: Այսօր տեղի ունեցած հերթական դատական նիստի ժամանակ դատավորը հրապարակել է Սվիրիդովի ձերբակալման մասին որոշումը, որի հրապարակումից վայրկյաններ անց հենց դատարանի դահլիճում վերջինս ինքնասպանության փորձ է կատարել: Նրա փաստաբան Գրիգորի Իվանիշեւը լրագրողներին հաստատել է լուրը՝ նշելով, որ Սվիրիդովը վախճանվել է:

Չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ միջոցով է Դաշնային քրեակատարողական ծառայության վարչության նախկին պետը ինքնասպանություն գործել:

Ձեզ կեհաքրքրի...