Տանը դի է հայտնաբերվել.
Փետրվարի 7-ին, ժամը 09:24-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են տան դուռը և հայտնաբերել Արմեն Ա.-ի (ծնված 1972 թ.) դին, այնուհետև մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: