Արմեն Սարգսյանը չի ստորագրել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը և դիմել է ՍԴ
Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Բանկային գաղտնիքի մասին օրենքը և դիմել է ՍԴ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։
«2020թ. հունվարի 22-ին ԱԺ կողմից ընդունված և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից: Հանրապետության նախագահը չի ստորագրել այդ օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ դրանց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով»,– ասվում է հաղորդագրությունում։