«Իմ քայլը» խմբակցությունը առավոտյան շուտ նիստ է հրավիրել ՔՊ-ի գրասենյակում

QP-n nist e hravirel

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում այսօր՝ փետրվարի 5-ի առավոտյան տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության նիստը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինչպես միշտ իրենք ԱԺ նիստերից առաջ հավաքվում են եւ քննարկում ԱԺ նիստի օրակարգի հարցերը:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ է կայանալու, որի օրակարգում աղմուկ հանած նախագիծն է:  Խոսքը ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ անելու նախագծի մասին է, որով իշխանությունները ՍԴ-ին զրկում են սահմանադրական փոփոխություններից առաջ փոփոխությունների նախագծին հավանություն տալու պարտադիր նորմից:

Ձեզ կեհաքրքրի...