«Իմ քայլը» խմբակցությունը առավոտյան շուտ նիստ է հրավիրել ՔՊ-ի գրասենյակում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում այսօր՝ փետրվարի 5-ի առավոտյան տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության նիստը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինչպես միշտ իրենք ԱԺ նիստերից առաջ հավաքվում են եւ քննարկում ԱԺ նիստի օրակարգի հարցերը:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ է կայանալու, որի օրակարգում աղմուկ հանած նախագիծն է: Խոսքը ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ անելու նախագծի մասին է, որով իշխանությունները ՍԴ-ին զրկում են սահմանադրական փոփոխություններից առաջ փոփոխությունների նախագծին հավանություն տալու պարտադիր նորմից: