Դատարանը սանկցիա կիրառեց Քոչարյանի փաստաբանների նկատմամբ (տեսանյութ)

Sankica pastabannerin

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Նիստի սկզբում Աննա Դանիբեկյանը նշեց, որ դատարանը անցնում է փաստաբանների վարքագծի քննարկմանը: Հայկ Ալումյանը նշեց, որ նախորդ նիստին իր չներկայանալը եղել է կարծիքի արտահայտման միակ ձևը.

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվեց, քանի որ չէին ներկայացել Ռ․ Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Արամ Վարդևանյանն ու Ռուբեն Սահակյանը՝ պատճառաբանելով, որ զրկված են իրենց իրավունքները և պարտականությունները կատարելու հնարավորությունից։ Նույն պատճառաբանությամբ նիստին չեն ներկայացել նաև Արմեն Գևորգյանի պաշտպանները։

«Քանի որ նախորդ նիստերից մեկում հնչել է արտահայտություն, որի իմաստը չհասկանալու համար ես խնդրեցի պարզություն մտցնել, և փոխանակ Դուք պարզեիք՝ ինչ նկատի ուներ տուժողի իրավահաջորդ էդիկ Հարությունյանը, որևէ կերպ չարձագանքեցիք: Երկու շաբաթ հետո միայն՝ նախորդ դատական նիստում, փորձեցիք պարզել, թե ինչ է նկատի ունեցել: Եթե երկու շաբաթ հետո որոշեցիք ճշտել, մենք մտածեցինք, որ Ձեր սխալը հակացաք, որոշեցինք այս նիստին մասնակցել: Դուք հասկացաք, որ մենք ճիշտ էինք, Դուք՝ սխալ»,- ասաց փաստաբանը:

Արամ Օրբելյանն էլ նշեց, որ ուսումնասիրել է կանոնոնակարգը և խմբային սանկցիայի կիրառում չի տեսել: Եվ ավելացրեց, որ երկու նիստերի չի ներկայացել իր անվտանգության համար, քանի որ հնչել են սպառնալիքներ: Մինչդեռ, ըստ նրա, պաշտպանները իրենց ելույթների ժամանակ, բացի իրավական և փաստական հանգամանքներից այլ բանի մասին չպետք է մտածեն:

«Իմ գործընկերների բացակայությունը պայմանավորված է եղել դատավորի գործողություններով, մտածեք Բարձրագույն դատական խորհուրդ դիմելու և Ձեր գործողություններին գնահատական տալու»,- ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Քոչարյանի փաստաբանական թիմի մյուս անդամները և Արմեն Գրիգորյանի պաշտպանները ևս նույն հիմնավորումով հանդես եկան:

Փաստաբանների խոսքից հետո Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ դատարանը արձանագրում է , որ պաշտպանների վարքագիծը միտված է եղել դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելուն։ Դատարանը որոշեց կիրառել դատական սանկցիա փաստաբանների նկատմամբ:

Ձեզ կեհաքրքրի...