Չինաստանից դուրս գրանցվել է կորոնավիրուսից մահացածության առաջին դեպքը

Chinastanic durs mahacutyan 1in depqy

Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակված 151 քաղաքացի կա աշխարհի 23 երկրում: Այս մասին հայտարարել է  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ Ժնեւում ունեցած ելույթի ժամանակ:

Նա հայտնել է, որ Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահացածության 1 դեպք կա գրանցված՝ Ֆիլիպիններում:

ԱՀԿ տվյալներով, աշխարհում գրանցվել է 2019-nCov նոր տիպի կորոնավիրուսով հիվանդացության 14 հազար 557 դեպք, որից  14 411-ը՝ Չինաստանում: Նրանցից 2110-ի վիճակը համարվում է ծանր, փետրվարի 3-ի տվյալներով, մահացել է 361 մարդ:

Հիշեցնենք, ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը ճանաչել էր որպես գլոբալ սպառնալիք:

Al Jazeera-ն ներկայացրել է վիճակագրությունը՝ աշխարհի երկրներում.

Chinastanic durs

Ձեզ կեհաքրքրի...