WhatsApp-ը դադարեցնում է աշխատանքը միլիոնավոր սմարթֆոններում

Whatsapp-y datarecnum e ashkhatanqy

WhatsApp հաղորդագրությունների ծառայությունը փետրվարի 1-ից դադարեցնում է աշխատանքը միլիոնավոր սմարթֆոններում: WhatsApp-ի ղեկավարությունը հայտնել է, որ նման քայլի դիմել է հավելվածի օգտատերերի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: Android-ի և iPhone-ի՝ թարմացման չենթարկվող օպերացիոն համակարգերով սմարթֆոններում այլևս չի գործի Facebook-ի սեփականություն համարվող հավելվածը:

WhatsApp-ի ղեկավարությունը դժվարությամբ է կայացրել այս որոշումը, սակայն հայտնել է, որ ճիշտ քայլի է դիմել իր օգտատերերի՝ ընկերների, ընտանիքի անդամների ու հարազատների հետ շփումն ավելի անվտանգ ու ապահով դարձնելու համար:

 

 

 

Լուրեր

Ձեզ կեհաքրքրի...