Ուժեղ քամին ավերել է այսպես կոչված «Թրամփի պատը»

AMN MEXIKA sahman

Ուժեղ քամին ավերել է այսպես կոչված «Թրամփի պատի» մի մասը ԱՄՆ-Մեքսիկա սահմանին: Եղանակի պատճառով ինը մետր բարձրությամբ ցանկապատի մի քանի կտոր ընկել է Մեքսիկայի տարածք: Դա տեղի է ունեցել Սան Դիեգոյից մոտ 160 կմ արևելք:

ԱՄՆ-ի սահմանային ծառայությունը հայտնել է, որ Մեքսիկայի ոստիկանությունը շատ արագ փակել է անցումը սահմանային ճանապարհով: Սկսվել է պատի վերանորոգումը:

Ձեզ կեհաքրքրի...