Չինաստանի 2 քաղաքացի Հայաստանում տեղափոխվել են բժշկական կենտրոն
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Թորոսյանը նշեց, որ վերադարձի ճանապարհին ՀՀ անցակետում նրանցից մեկի մոտ ջերմություն է նկատվել:
« Բոլոր քաղաքացիները ստուգվել և ջերմաչափվել են, իսկ Չինաստանի 2 քաղաքացիները տեղափոխվել են բժշկական կենտրոն՝ ստուգում անցնելու համար: Մեկը ընդհանրապես ջերմություն չունի, մյուսի մոտ եղել է ընդամենը 37 աստիճան ջերմություն, հիմա անցնում է ռենտգեն նկարահանում թոքերի։ Սպասում ենք ռենտգեն պատկերի, 2-րդի ինքազգացողությունը բավարար է, կմնա առանձին մեկուսացված բոքս մեկուսարաններում»,- ասաց նա:
Թորոսյանը նշել է, որ կասկածի դեպքում նմուշ կուղարկվի այլ երկիր։