Երեւանում գիշերը կրակոցներ արձակած անձանց ինքնությունը հայտնի է. ոստիկանները որոնում են հրազենները
Հունվարի 28-ին՝ ժամը 22:00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արարատյան 2-րդ զանգվածի 29 և 12 շենքերի մոտ կրակոցներ են հնչել:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները հայտնաբերել են տարբեր տրամաչափի փամփուշտներ, պարկուճներ և գործարանային համարով, առանց պահեստատուփի՝ գազային ատրճանակ:
Մալաթիայի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 21:30-ին Վանթյան փողոցի 7/7 հասցեի մոտ ծագած վիճաբանության ընթացքում կրակոցներ են արձակվել:
Վիճաբանության մասնակիցների ինքնությունները հայտնի են:
Նշանակվել են փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր մասնակիցներին և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: