ՀՀ-ն զգալի աճ է գրանցել «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի ընկալման համաթվի ինդեքսում

Korupciai nvazum

Հակակոռուպցիոն պայքարի ևս մեկ դրական արդյունք.

Հրապարակվել են Թրանսփարենսի ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2019 թվականի արդյունքները: Հայաստանն առաջին անգամ գրանցել է համեմատական զգալի աճ՝ միավորը 35-ից բարելավելով 42:

Ընդ որում, Հայաստանի դիրքը բարելավվել է 28 հորիզոնականով՝ զբաղեցնելով 77-րդ տեղը (2018 թվականին հորիզոնականը եղել է 105): Ուշագրավ է, որ Հայաստանի միավորը նախկինում երբեք չի գերազանցել 37-ը (2014թ., վերջին չորս տարիներին չի գերազանցել 35-ը): Հարկ է նշել, որ ԿԸՀ-ի արդյունքները կարևորվում են երկրի համար, քանի որ գնահատվում են ոչ թե պետության իրականացրած քայլերը, այլև այդ առումով քաղաքացիների ընկալումը:

2018 թվականի հեղափոխության և կոռուպցիայի դեմ պայքարում իրականացրած մասշտաբային միջոցառումները, այդ թվում՝ ներառական հակակոռուպցիոն ռազմավարության ընդունումն ունեցել են իրենց ներդրումը ՀՀ քաղաքացու ընկալման փոփոխման հարցում:

Հատկանշական է, որ Հակակոռուպցիոն ռազմավարությամբ, որպես ռազմավարության հիմնական վերստուգիչ վերջնարդյունք, նախատեսվում է 2023 թվականի ԿԸՀ միավորը դարձնել 55:

Հակակոռուպցիոն պայքարի ևս մեկ դրական արդյունք.Հրապարակվել են Թրանսփարենսի ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի…

Опубликовано Ռուստամ Բադասյան / Rustam Badasyan Среда, 22 января 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...