Նախագահ Սարգսյանն Իսրայելում կմասնակցի Հոլոքոսթի հիշատակին նվիրված համաժողովին

Holoqost

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հրավերով այսօր կմեկնի Իսրայել՝ մասնակցելու Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից

«Հիշելով Հոլոքոսթը, պայքարելով ընդդեմ հակասեմիտիզմի» խորագրով համաժողովը կանցկացվի Յադ Վաշեմում՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում՝ նշանավորելով Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակը և հաստատելով այն ուղերձը, որ հակասեմիտիզմը չպետք է տեղ ունենա ներկա աշխարհում։

Յադ Վաշեմում՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված միջազգային կենտրոնում կհավաքվեն աշխարհի ավելի քան 40 պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Շվեդիայի, Հունգարիայի, Սլովակիայի, Իսլանդիայի նախագահները, այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Երուսաղեմում Հայաստանի նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա համաժողովի մասնակից մի քանի երկրների ղեկավարների հետ։ Նախագահ Սարգսյանը կհանդիպի նաև Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի, Կնեսեթի նախագահ Յուլի Էդելշտեյնի, այլ պաշտոնյաների հետ, կայցելի Երուսաղեմի հայոց պատրիարքարան, կայցելի նաև Իսրայելի գիտակրթական հաստատություններ։

Ձեզ կեհաքրքրի...