Ծովագյուղում բացվեց առաջին խաղադաշտը

Hayastanum footballi zargacumy

ՀՖՖ-ն շարունակում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի իրականացումը: Այսօր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ՀՖՖ Գործկոմի անդամ Աննա Թադևոսյանը և լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն այցելել են Գեղարքունիքի մարզ, որի 5 բնակավայրերում կբացվեն 20×40 չափի հերթական խաղադաշտերը: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ առաջին խաղադաշտը բացվեց Ծովագյուղում, որտեղ երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան խաղալ և մարզվել լավ խոտածածկով խաղադաշտում:

Ձեզ կեհաքրքրի...