Թուրքիան այս տարի Ռուսաստանից կգնի S-400-ների նոր խմբաքանակ
Թուրքիան այս տարի ամենայն հավանականությամբ Ռուսաստանից կգնի S-400 (C-400) հակաօդային պաշտպանության համակարգերի լրացուցիչ խմբաքանակ: Այս մասին «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը` առանց հավելյալ մանրամասների:
Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի անդամ Թուրքիան S-400 տեսակի համակարգեր գնելու գործարքը Ռուսաստանի հետ կնքել է 2017 թվականին՝ հարուցելով դաշնակիցների զայրույթը: 2.5 միլիարդ դոլար արժողությամբ համակարգերի մատակարարումն սկսվել է անցյալ տարվա ամռանը: