Վրաերթ Բաղրամյան պողոտայում

Baghramyan poghotayum vraert e teghi unecel

Հունվարի 14-ին, ժամը 07:50-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում՝ թիվ 8 պոլիկլինիկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ վրաերթով (տուժածը գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում):

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արկադի Վ.-ն, ծնված1983թ.) վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու (կին):

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Ձեզ կեհաքրքրի...