Ամերիկյան գիտնականները բացահայտել են Դա Վինչիի ամենախորհրդավոր նկարի գաղտնիքը

leonardo Da Vincii gaghtniqneric meky bacahaytvel e

Իրվայնայում (ԱՄՆ) Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները ստեղծել են Լեոնարդո Դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» նկարի երեք մետրանոց մոդելը եւ բացահայտել աշխարհի ամենաթանկարժեք արվեստի գործի գաղտնիքը, գրում է Planet- today-ը՝ հղում կատարելով MIT Technology Review-ին։

Գիտնականները կենտրոնացել են թափանցիկ գնդի վրա, որը նկարում Հիսուս Քրիստոսի ձեռքում է։ Գունդը, որը խորհրդանշում է աշխարհի ստեղծումը, գործնականում չի խաթարում իր հետեւի պատկերը։ Այս ֆենոմենը երկար ժամանակ բազմաթիվ հարցեր էր առաջացնում Դա Վինչիի ստեղծագործության հետազոտողների մոտ։

Վերլուծությունը, որին գիտնականները ենթարկել են «Աշխարհի փրկիչը» նկարի 3D-մոդելը, ցույց է տվել, որ Քրիստոսի ձեռքում իսկական գունդ է, որի տրամագիծը կազմում է 6,8 սմ։ Ապակու հաստությունը, որից պատրաստված է գունդը, կազմում է ոչ ավելի քան 1,33 մմ։ Գունդը 25 սմ-ով հեռու է Քրիստոսի մարմնից։ Գնդի ստեղծած խեղաթյուրման չափերը ստույգ հաշվարկելու համար Լեոնարդո Դա Վինչին պետք է օպտիկայի բավական խորը գիտելիքներ ունենար։

«Աշխարհի փրկիչը» նկարը երկար ժամանակ կորած էր համարվում։ 2017թ․ նկարը 450 մլն դոլարով վաճառվել է Christie’s աճուրդում։ Այսպիսով Դա Վինչիի աշխատանքը դարձել է պատմության մեջ արվեստի ամենաթանկարժեք գործը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

news.am

Ձեզ կեհաքրքրի...