Արքայազն Հարին և նրա կինը հրաժարվեցին արքայական ընտանիքի անդամների կարգավիճակից

Arqayazny hrajarvec arqayakan iravichakic

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ երկրորդի թոռը՝ Սասսեքսի դուքս, արքայազն Հարրին և նրա կինը՝ Սասեսեքի դքսուհի Մեգանը որոշել են հրաժարվել արքայական ընտանիքի բարձրաստիճան անդամների կարգավիճակով ստանձնած պարտավորություններից և արտոնություններից:

Զույգն Ինստագրամում տեղադրած գրառմամբ հայտնել է, որ հետայսու ժամանակի մի մասը կանցկացնի Միացյալ Թագավորությունում, մի մասն էլ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Հարրին և Մեգանը մտադիր են ստեղծել բարեգործական նոր հիմնադրամ, որի առաքելության մասին առայժմ տեղեկություն չկա:

Արքայակաան ընտանիքի բարձրաստիճան անդամների լիազորություններից և արտոնություններից հրաժարվելու մասին զույգի որոշումն, ըստ բրիտանական մամուլի՝ տհաճ անակնկալ է արքունիքի համար:

Բուքինգհեմյան պալատը հայտնել է, թե «ըմբռնում է այլ ճանապարհ ընտրելու Հարրիի և Մեգանի որոշումը, սակայն դա բարդ հարց է, և այն վերլուծելու համար ժամանակ է պետք»:

Ձեզ կեհաքրքրի...