Խոշոր ավտովթար Երևանում.կան վիրավորներ. վարորդներից մեկը գեներալ–մայոր է.

avtovtar generali masnakcutyamb

Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ «էլեկտրոնիկա» խանութների ցանցի դիմաց, բախվել են Hyundai մակնիշի 36 DF 370 համարանիշի, Lexus RX 350 մակնիշի 01 ԼM 002 համարանիշի, Opel մակնիշի 35 XL 265 համարանիշի և կայանված վիճակում գտնվող Lada Priora մակնիշի B 806 PT 123 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Hyundai-ը կողարջվել է, իսկ Lexus-ն էլ հայտնվել է կանգառում: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հեթապահ խումբը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ավագ տեսուչ Արմեն Աղաբեկյանն ու տեսուչ Արթուր Մկրտչյանը: Դեպքի վայր են ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության զինավտոտեսչության տեսուչներ: Օպերատիվորեն ժամանել են նաև «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում կոչումով՝ գեներալ-մայոր է:

 

shamshyan.com

Ձեզ կեհաքրքրի...