Տարեց տաքսիստին փողոցում ծեծած «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Brabusi varordy haytnabervec

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է բերման ենթարկվում նախօրեին Պռոշյայան փողոցում տաքսու տարեց վարորդին ծեծած  Mercedes G-ի (Բրաբուս)  վարորդին:

Նշենք, որ Facebook սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութից երևում է, թե ինչպես Mercedes–ի վարորդն իր ավտոմեքենայով հարվածում տաքսուն, ինչից հետո իջնում է իր մեքենայից ու սկսում հարվածներ հասցնել վարորդին։

«Բրաբուսի»  համարանիշներն են՝ 010 DO 10 և այն հաշվառված է Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գրանցված «Էդեմ –Հաուս» ՍՊԸ-ի հաշվեկշռում:

Այս առնչությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է. « G class-ի վարորդը ենթարկվել է ասֆալտ օպերացիայի։ Ոչ ոք անպատիժ չի կարող մնալ։ Շնորհակալություն ոստիկանությանը»:

Ձեզ կեհաքրքրի...