Նախկին իշխանությունները նպատակ են ունեցել քրեական գործ հարուցել Վանեցյանի դեմ. Ալեն Սիմոնյան
«Ես պարոն Վանեցյանին ճանաչում եմ շատ վաղուց, և նա հեղափոխության ընթացքի մի մասից սկսած մեկուսացվել է նախկին իշխանությունների կողմից։ Նրան կասկածել են հեղափոխական թիմի հետ կապերի մեջ, մեկուսացրել են, և որքանով գիտեմ՝ քրեական գործ հարուցելու նպատակ է եղել իր հետ կապված»: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա հերքել է տեղեկությունը, թե Փաշինյանի թիմը հեղափոխության օրերին իր և Արթուր Վանեցյանի կապի միջոցով է տեղեկություններ ստացել նախկին իշխանության գործողությունների մասին:
«Մենք ինֆորմացիա ստանալու կարիք չունեինք, որովհետև մեր գործողությունները բաց ու հրապարակային էին, իսկ նախկին իշխանության գործողությունները շատ կանխատեսելի էին»,-ասել է նա: