Ռուսաստանը Վրաստանին կապող նոր ճանապարհ

nor chanaparh rusastan vrastan

«Այդ գաղափարի իրագործումը նպատակահարմար է», – հայտարարում է Ռուսաստանի նախագահը: «Չեչնիայի տարածքով Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհի կառուցումը նպատակահարմար է», – քիչ առաջ Մոսկվայում կազմակերպված ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը գործնական ծրագրեր այս առումով չունի, բայց և այնպես, այդ գաղափարի իրագործումը նպատակահարմար է», – ասել է Պուտինը: Ավելի վաղ Վրաստանը Ռուսաստանին միացնող նոր ճանապարհի կառուցման նախաձեռնությամբ էր հանդես եկել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը:

 

 

 

 

azatutyun.am

Ձեզ կեհաքրքրի...