Զելենսկի․ Ուկրաինան և Ադրբեջանը պաշտպանում են միմյանց տարածքային ամբողջականությունը

Xelenskin pashtpanum e Adrbejanin

«Ուկրաինան և Ադրբեջանը փոխադարձաբար պաշտպանում են միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման հարցերում», – այսօր Բաքվում երկօրյա պաշտոնական այցի շրջանակում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Միջագայնորեն ճանաչված սահմաններում մեր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման առումով մենք մշտապես աջակցում ենք իրար: Առաջիկայում ևս շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային կազմակերպություններում», – «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Զելենսկին:

 

 

 

 

 

azatutyun.am

Ձեզ կեհաքրքրի...