Մխիթարյանի գոլն օգնեց «Ռոմա»-ին
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրում «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալեց ՍՊԱԼ-ին և առավելության հասավ 3:1 հաշվով:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման մտավ 78-րդ րոպեին և 83-րդ րոպեին խփեց «գայլերի» երրորդ գնդակը:
Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 32 միավոր: Առաջատարը 39 միավորով «Յուվենտուս»-ն է: