Արցախի Մեծ շեն համայնքում Կառլեն և Սառա Եսայանների միջոցներով իրականացվում են սալիկապատման աշխատանքներ.

Կառլեն և Սառա Եսայաններ

Կառլեն և Սառա Եսայանները ՀՀ վաստակավոր բժիշկներ են… Նրանք սովորական բժիշկներից տարբերվում են նրանով, որ, սովորական հիվանդներին բժշկելուց բացի, բժշկում ու բուժում են նաև իրենց հայրենիքի, հայրենի տան ցավերը… Արցախի Մեծ Շեն համայնքում Կառլեն և Սառա Եսայանների բարեգործական հիմնադրամի միջոցներով իրականացվում են սալիկապատման ահռելի

աշխատանքներ… Կառլեն և Սառա Եսայանների բարեգործական հիմնադրամի մասին կարելի է երկար գրել… Թվարկել նրանց կողմից իրականացրած լայնածավալ բարեգործական ծրագրերը… Գույնզգույն ու երփներանգ տեքստեր գրել… Ածականներ շարել… …բայց նման մարդիկ մեր շքեղ տեքստերի կարիքը բնավ էլ չունեն… Նրանք հասկացել են, որ տալը ավելի մեծ օրհնություն է, քան վերցնելը… Նրանք հասկացել են, որ աստվածային շնորհ է տալը… Արևի են նման այսպիսի մարդիկ…Ու ինչքան շատ լինի արևը մեր կյանքում, այնքան ջերմ ու լույսաշատ կլինի մեր կյանքը…

 

Ձեզ կեհաքրքրի...