Դիզվառելիքի գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշի Բարսեղին»

flash Barsegh

Սերժ Սարգսյանի հետ կապված աղմկահարույց քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նրա խոսքով՝ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38֊179֊րդ հոդվածի 3֊րդ մասի 1֊ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար)։

Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունը երեկ հայտարարեց Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին։ Ըստ ՀՔԾ–ի` Սերժ Սարգսյանը, 2008-ի ապրիլի 9-ից մինչև 2018-ի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013-ի հունվարի 25-ից մինչև փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Բարսեղ Բեգլարյանը մեկ այլ գործով նույնպես ունի մեղադրյալի կարգավիճակ. նա մասնավորապես մեղադրվում է բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության համար։ Այս գործն արդեն դատաքննության փուլում է։

 

Միլենա Խաչիկյան

 

 

 

 

 

 

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...