«Եթե թույլ տաք, սա վերանվիրեմ շեյխերին և շեյխուհիներին»․ Հայկ Մարության
Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ իր ելույթից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը փողկապ նվիրեց Հայկ Մարությանին՝ դնելով վերջինիս սեղանին։
«Եթե թույլ տաք, սա վերանվիրեմ շեյխերին և շեյխուհիներին», – ի պատասխան՝ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Նվերը նվեր չեն տալիս… Ձեր սրացումները չգիտեմ, թե ինչ էր», – արձագանքեց Ներսիսյանը։