Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել ավտոմեքենաները
Դեկտեմբերի 5-ին, ժամը 09:10-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածում՝ Գորայք գյուղին հարակից տարածքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել հարակից դաշտը, տուժածներ չկան. ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 09:30-ին կրկին ահազանգ է ստացվել, որ նշված հատվածում երթևեկելի հատվածից դուրս է եկել ևս մեկ ավտոմեքենա. տուժածներ չկան:
Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հրաչյա Խ., ծնված 1990 թ.) և «SAAB» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սաիդ Օ., ծնված 1989 թ.):