«Մենք երբեք որևէ այլ պետության, այդ թվում՝ եղբայրական Ռուսաստանի կազմում ընդգրկվելու մտադրություն չենք ունեցել և այժմ էլ նման մտադրություն չունենք», – ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահի հայտարարությունը հնչել է դեկտեմբերի 7-ին Սոչիում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման շեմին: Այդ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկելու են երկու պետությունների հետագա ինտեգրմանը միտված փաստաթղթերի փաթեթը: