Էջմիածինցի 16-ամյա պատանին նոր ռեկորդով հռչակվեց powerlifting-ի աշխարհի չեմպիոն.

Նոյեմբերի 21-ից 24-ին Լեհաստանի Պաբիանիցե քաղաքում անցկացվեց Եվրոպայի ուժային եռամարտի (պաուերլիֆթինգի) առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին 16 երկրի մարզիկներ: Հայ մարզիկները տարբեր տարիքային խմբերում` երիտասարդներ, մեծեր և հաշմանդամներ, կարողացան պատվով ներկայացնել Հայաստանը՝ սահմանելով նոր ռեկորդներ: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց առաջին տեղը, երկրոդ տեղում`Լեհաստանն էր և երրորդ տեղում` Գերմանիան: 52 կգ քաշային կարգում 16-ամյա էջմիածինցի Հրաչյա Աբգարյանը գրավեց 1-ի ն տեղը՝ ձգում վարժությունում 140 կգ ցուցանիշով սահմանելով Եվրոպայի նոր ռեկորդ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

shamshyan.com

Ձեզ կեհաքրքրի...