Տալիս եմ իմ համաձայնությունը մասնակցելու Արցախի նախագահական ընտրություններին. Վիտալի Բալասանյան
Շնորհակալ եմ վստահության համար եւ տալիս եմ իմ համաձայնությունը առաջադրվելու եւ մասնակցելու 2020 թվականին Արցախի նախագահական ընտրություններին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, Արցախի «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարում հայտարարեց Վիտալի Բալասանյանը:
«Ես այս քաղաքական պայքարի մեջ եմ մտնում հանուն մեր ժողովրդի համերաշխության եւ միասնության, հանուն արցախցու արժանապատվության»,-ընդգծեց Բալասանյանը: